Fabiosa.com-ը ներկայացրել է անձնական հիգիենայի 7 կանոն, որոնք մենք պարբերաբար խախտում ենք։
- Ձեռքով փակում ենք բերանը փռշտալու կամ հազալու ժամանակ։ Այս դեպքում մենք միկրոբներին օգնում ենք հայտնվել դեմքին։ Արդյունքում՝ կարող են կարմրածություն և բորբոքումներ առաջանալ։ Փռշտալու կամ հազալու ժամանակ հարկավոր է բերանը փակել անձեռոցիկով։
- Կտրում ենք եղունգները։ Եղունգները բաղկացած են բազմաթիվ շերտերից։ Մկրատի կամ այլ գործիքների օգտագործման արդյունքում եղունգի կառուցվածքը դեֆորմացվում է. դրանք սկսում են շերտավորվել ու կոտրվել։ Եղունգները կարճացնելու համար խարտոց օգտագործեք։
- Մատիտ ենք օգտագործում աչքերի ներսի հատվածում։ Երբ մատիտով դիպչում եք աչքերի լորձաթաղանթին, ստեղծվում են բարենպաստ պայմաններ բակտերիաների բազմացման համար։ Սա կարող է վարակի պատճառ դառնալ։
- Քիթը փորելը։ Մատների վրա բազմաթիվ միկրոբներ կան, որոնք կարող են վարակի առաջացման պատճառ դառնալ՝ հայտնվելով քթի լորձաթաղանթին։ Սա հատկապես վտանգավոր է, եթե մրսած եք։
- Ամեն օր լոգանքի համար նախատեսված գել օգտագործելը։ Մաշկի վրա կան նաև օգտակար բակտերիաներ, որոնք այն պաշտպանում են վարակներից ու օգնում առողջ մնալ։ Լոգանքի համար նախատեսված գելի ամենօրյա օգտագործումը խոչընդոտում է դրան։ Մաշկը չորանում է և ընկալունակ դառնում տարբեր հիվանդությունների նկատմամբ։
- Չափից շատ ատամի մածուկ օգտագործելը։ Չափից շատ ատամի մածուկի օգտագործման հետևանքով ատամի խոզանակը սահում է ատամների վրայով, և ոչ թե՝ մաքրում դրանք։
- Չափից շատ բալզամի օգտագործում։ Սրանք մեծ քանակով քիմիական միջոցներ են պարունակում, որոնք մազերն ավելի փայլուն ու հարթ են դարձնում։ Մեծ քանակով բալզամի օգտագործումը կարող է մազերի արագ կեղտոտվելու պատճառ դառնալ։ Եթե բալզամն օգտագործեք նաև մազերի արմատների հատվածում, դրանք արագ կյուղոտվեն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը