Հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը Instagram-ի իր էջում սահմանել է կյանքի փիլիսոփայության իր նոր տեսլականը՝ ապրել առանց դիմակների:
«Կատարելությունը տարբեր ազգերի հիվանդությունն է: Մենք մեր դեմքերը շպարում ենք տոննա կշռող հարդարանքով: Պարբերաբար բոտոքսի ենք դիմում, ծոմ պահում, որ կատարյալ գծերն անընդհատ ընդգծեն մեր մարմինը: Փորձում ենք ուղղել անուղղելին… իսկ ամենակարևորը մնում է անուշադրությամբ պարուրված: Իսկ գիտե՞ք, թե դա ինչ է: Դա հոգին է, մեր հոգին: Ահա, թե ինչըն է հարկավոր փայփայել, գուրգուրել: Այլևս իմ խնամքի կենտրոնում հոգիս է լինելու:
Անկեղծ եղեք և ասացեք, ինչպե՞ս եք կարողանում սպասել, թե երբ է մեկը ձեզ վերջապես սիրելու, եթե ինքներդ ձեզ չեք սիրում: Ծածկելով արտաքին անհարթությունները, կարո՞ղ եք միանշանակ ասել, որ գոհ եք ինքներդ ձեզնից: Ոչ: Ուզում եմ հասկանաք՝ կապ չունի, թե արտաքնապես ինչ տեսք ունեք, եթե ներսից դատարկ եք:
Այսօր հայտարարում եմ ի լուր աշխարհի. այլևս չեմ հանդուրժելու արտաքին շպարը: Չեմ շպարվելու, որովհետև հոգնել եմ ուրիշի դեմքով ներկայանալուց: Ժամանակն է դեն նետել դիմակները: Գիտեմ, որ կնճիռներ ունեմ, բայց ես ուզում եմ դա տեսնել: Չէ որ այդ ես եմ՝ իրականը: Ուզում եմ, որ ինձ ընդունեք ինչպես, որ կամ:
Հասկացեք, արհեստական էսթետիկան կլլել է աշխարհը, բոլորին փակի տակ է պահում, թելադրում իր օրենքները: Փոխանակ բնական կերպարով հիանանք, շպարվում ենք: Եվ գիտեք, հոգնել եմ: Ստոպ: Բոլորին կոչ եմ անում կանգ առնել և հիշել, թե ով եք իրականում, այլ ոչ թե ում եք ուզում նմանվել: Պետք է հիշել, թե ով եք: Ոչ ոք չի կարող 100%-ով համապատասխանել գեղեցկության բացարձակ չափանիշներին: Մարդու մեջ վերջինը, որը պետք է գնահատել՝ արտաքինն է, իսկ առաջինը՝ հոգին: Հիշեցեք սա»: Ջուլիա Ռոբերթս:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը