Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը լավ էր մեկնարկել, սակայն հետո իջեցրել է ելույթների մակարդակը: Այս մասին գրում է Armsport.am-ը:
«Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 3-5: Նա լավ սկսեց մրցաշրջանը, սակայն հետո սկսեց աստիճանաբար անհետանալ:
Նրա ելույթի մակարդակը նվազեց գոլերի, գոլային փոխանցումների, պրեսինգի, գնդակը խլելու տեսանկյունից, որը պետք է կատարի փլեյմեյքերը: Դա բավարար էր, որպեսզի շանս տամ ուրիշներին: Ամեն ինչ պարզ է, յուրաքանչյուրն արժանի է շանսի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «ESPN FC»-ն: