Fithacker.ru-ն գրում է, որ որովայնի փքվածությունը կարող է առաջանալ մի խումբ պատճառներով։ Եթե այս երևույթը պարբերաբար անհանգստացնում է ձեզ, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, ով կօգնի հասկանալ խնդրի պատճառը և անհրաժեշտության դեպքում համապատասխան բուժում կնշանակի։
Այս տհաճ խնդրի դեմ պայքարում որպես այլընտրանքային միջոց՝ կարող եք փորձել այս բնական հյութը։
Հարկավոր է
- փոքր արքայախնձորի կեսը
- երկու ճյուղ սամիթ
- 2 ճյուղ նեխուր
- 2-3 սմ իմբիրի արմատ։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև ջուր ավելացնել։ Խմեք առավոտյան՝ քաղցած վիճակում։
Արքայախնձորը ֆերմենտներ է պարունակում, որոնք նպաստում են նյութափոխանակությանը։ Նեխուրը կանխարգելում է հեղուկի կուտակումը։ Սամիթն ու իմբիրն ազդում են աղիների միկրոֆլորայի վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168am-ը