Այսօր գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար: Նոյեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին կլինի հյուսիսային՝ 3-8 մ/վ արագության: «Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևան քաղաքում նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճան կկազմի 2-4 տաքություն, գիշերը` 6-8 աստիճան ցուրտ։