Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում Միացյալ Նահանգների փոխհյուպատոս Ստեֆանի Մասլանդ Բոլենը կողոպուտի փորձի ժամանակ վիրավորվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Globo հեռուստաընկերության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է Անգրա դուս-Ռեյս քաղաքում, երբ դիվանագետի մեքենան պարտադրված կայանել է: Մեքենայի սրահում եղել է նաև փոխհյուպատոսի ամուսինը:
Անհայտ անձինք մոտեցել են մեքենային և փորձել են կողոպտել ուղևորներին, սակայն մեքենան իսկույն տեղից շարժվել է: Հանցագործներից մեկը կրակել է փոխհյուպատոսի վրա, ով ոտքից վիրավորում է ստացել:
Դիվանագետին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: