«Այո, տեղեկությունը ճիշտ է, պատրաստվում եմ մայրանալ»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Ելենա Վարդանյանն, ով մի շարք մանրամանսեր հաղորդեց:
Ելենան այս պահին հղիության 6-րդ ամսում է գտնվում.
«28 շաբաթական է հղիությունս, չեմ կարող ասել, թե ինչպիսին էր հուզմունքս, երբ իմացա հղիությանս մասին: Աստծո կամոք փետրվարի սկիզբ լույս աշխարհ կգա որդիս, անհամբեր սպասում ենք նրա ծննդին»:
Ելենան նշեց, որ թեև շատերը կարծում էին, որ ինքը աղջիկ է ունենալու, սակայն…
«Ինձ համար ընդհանրապես կարևոր չէր, թե ինչ սեռի երեխա կլիներ: Սա մեր երկուսի կողմից ցանկալի երեխա է, ինչն էլ ամենակարևորն է: Թող որ երեխան առողջ լինի: Չնայած բոլորը վստահ ասում էին, որ ես աղջիկ պետք է ունենամ, սակայն՝ ոչ: Ես տղա եմ ունենալու: Անչափ երջանիկ եմ, բառերով չեմ կարող փոխանցել իմ ուրախությունը»:
Ելենան ասաց, որ արդեն մտածում են երեխայի անվան մասին.
«Դեռ չենք որոշել, թե ինչպես կանվանակոչենք մեր որդուն: Մի քանի տարբերակներ կան, սակայն դեռևս հստակ չենք որոշել»:
Այն հարցին, թե ինչպես է եղել ամուսնու 2 որդիների արձագանքը, երբ իմացել են եղբայր ունենալու փաստը, Ելենան նշեց.
«Անսահման ուրախ են, երեխայիս մեծ եղբայրները սպասում են մեր երեխայի լույս աշխարհ գալուն նույնքան, որքան ես ու ամուսինս: Առհասարակ, մեր ընտանիքն այս նորությամբ շատ է ուրախացել, բոլորը երջանիկ են ու անհամբեր սպասում են»:
Ամբողջությամբ՝ asekose.am