Life.panorama.am-ի զրուցակիցն է «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը:
– Լիլի, դուք ընդամենը 17 տարեկան եք, բայց արդեն իսկ բավականին հայտնի եք մերերկրում: Ձեր մասին խոսում են, քննարկում և գուցե բնականոն հունով՝ նաևքննադատում: Առաջինը ուզում եմ խոսեք զգացողությունների մասին: Իչպիսի՞նն էիքամիսներ առաջ և ինչպիսի՞նն եք այսօր. բնորոշեք ինքներդ Ձեզ:
– Որոշ քննադատություններ ընդունում եմ. Օրինակ այն, որ անգլերեն լեզվին չեմ տիրապետում. Դպրոցում ֆրանսերեն եմ անցել, բայց հիմա որոշել եմ շատ ժամանակ տրամադրել անգլերենի ուսուցմանը: Սակայն իմ գեղեցկությանը վերաբերվող քննադատությունները ինձ անհասկանալի են, չէ՞ որ ինձ ժյուրին է ընտրել: Մանկուց բոլորը ասել են գեղեցիկ եմ, փողոցում նայում, երբեմն հաճոյախոսում են: Իսկ հիմա երբեմն ծայրաստիճան կոպիտ արտահայտություններ են հնչում իմ գեղեցկության հասցեին: Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա, բայց վիրավորել մարդուն չի կարելի:
Այո, այս տարին շրջադարձային էր իմ կյանքում: Ես երազել եմ համագործակցել նորաձևության համաշխարհային գործակալությունների հետ, ճանապարհորդել, սակայն հաջողության հասա գեղեցկության մրցույթում: Հիմա եղել է այն, ինչ եղել է, սկզբում հաղթանակ, հետո տարատեսակ քննարկումներ, քննադատություններ…. Բայց ցանկանում եմ աշխատել ինձ վրա, ապացուցել, որ ես արժանի գեղեցկուհի եմ:
– Լիլի, հաջողության ճանապարհը միշտ չէ, որ հարթ է: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան, շարունակելո՞ւ եք այս ոլորտում գործել, թե Ձեզ, այնուամենայնիվ, այլ հետաքրքրություններ են գրավում:
– Ես պայքարելու եմ այս ոլորտում և վստահ եմ, որ հասնելու եմ հաջողությունների: Երբեք չի կարելի զենքերը վայր դնել և հանձնվել: Յուրաքանչյուր մարդ պետք է իր վրա անդադար աշխատի և ձգտի հասնել կատարելության ու իրականացնի իր երազանքները:
– «Միսս աշխարհը» մրցույթ է, որտեղ անգամ պարզապես հայտվել շատ աղջիկներ կերազեն: Կխնդրեմ մի փոքր պատմել, թե ինչ մթնոլորտ էր տիրում այդ հեղինակավոր մրցույթի ետնաբեմում:
– Մինչև մեկնելս շատ անհանգիստ էի. առաջին անգամ էի ճանապարհորդում, սակայն, երբ միջոցառումները սկսեցին, անգամ ժամանակ չկար տխրելու: Մի քանի անգամ ճանապարհորդել ենք քաղաքից քաղաք, բոլորը շատ բարի և անմիջական էին: Մասնակցել ենք սպորտային մրցումների, դիմակահանդեսի, տաղանդի մրցույթի և ամենահետաքրքիրը տեսահոլովակի նկարահանման: Մասնակիցների շարքում կային շատ տաղանդավոր և սպորտային մասնակիցներ:
Ամբողջությամբ՝ life.panorama.am