Բլյուզը և սաղմոնը
Advertisement 1000 x 90

Բլյուզը և սաղմոնը

Էրիկ Քլեփթոնը Իսլանդիայում մեկ մետրից երկար սաղմոն է որսացել

Աշխարհահռչակ երաժիշտ Էրիկ Քլեփթոնը Իսլանդիայի Վաթնսդալսաու գետից որսացել է 1մ 8սմ երկարությամբ և 14 կգ քաշով սաղմոն, հայտնում է FlashNord-ը: Նշվում է, որ դա Իսլանդիայում ձկնորսներին հանդիպած ամենաերկար սաղմոնն է:

13938496_10154178183560971_1183595320904162424_n

Քլեփթոնը ավելի քան 2 ժամ պայքարել է ձկան հետ: Նրան հարկ է եղել գետի հոսանքով ներքև գնալ ավելի քան 1 կմ` հետևելով և ուժասպառ անելով իր որսին:

Նշվում է, որ Քլեփթոնը ձկնորսության մոլի երկրպագու է և վերջին 8 տարիների ընթացքում ամեն տարի մեկնում է Իսլանդիա: