Գրքի երևանյան փառատոնի՝ Yerevan Book Fest-ի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց հայտնի ու սիրված հեղինակ Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» և «Աստղերն են մեղավոր» վեպերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանիչն Ալինա Միրզոյանն է:
Ներկայացնելով Ջոն Գրինի բեսթսելերները՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն անդրադարձ կատարեց հեղինակի կենսագրությանն ու անցած ուղուն:
«Ջոն Գրինը գրել է գրքեր, որոնք վաճառվում են, այն էլ շա՜տ-շա՜տ: Նրա առաջին՝ «Փնտրելով Ալյասկան» գիրքը միանգամից դարձավ բեսթսելեր: Ամերիկյան շուկան մեծ է, բայց ոչ բոլոր գրքերն են նման կերպ վաճառվում.ուրեմն ինչ-որ բան կար: Հաջորդ՝ «Թղթե քաղաքները», «Աստղերն են մեղավոր» գրքերը ֆուրոր արեցին ամբողջ աշխարհում: 2014 թ. «Աստղերն են մեղավոր»-ը դարձավ աշխարհի ամենավաճառված գիրք»,-նշեց Շավարշ Կարապետյանը: