Ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրտը հայտարարել է, որ մտադիր է ավարտել մորուքավոր կնոջ՝ Կոնչիտա Վուրստի կերպարում իր կարիերան ու փոխել գործունեության ոլորտը: Ինչպես նշում է ria.ru-ն, միաժամանակ Նոյվիրտն ընդգծել է, որ Կոնչիտայի պատմության ավարտը լինելու է շատ դրամատիկ ու տպավորիչ: Արտիստը հավելել է, որ այժմ աշխատում է 2-րդ ալբոմի ստեղծման վրա, որի ձայնագրությունից հետո պատրաստվում է Կոնչիտայի կերպարով շրջագայության մեկնել: Նոյվիրտի կարծիքով՝ Կոնչիտայի կերպարից հրաժարվելուց հետո ինքը կարող է զբաղվել կինոռեժիսուրայով կամ հագուստի դիզայնով:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ