«Մորուքավոր կին» մականունը ստացած երգչուհի Կոնչիտա Վուրսթը հրաժարվել է կնոջ կերպարից։ Կարծես թե, Կոնչիտան կրկին վերադարձել է հին կերպարին ու Թոմաս Նոյվիրթ դարձել։
The Sun-ի հետ հարցազրույցում Կոնչիտան նշել է, որ «սպանել» է «մորուքավոր կնոջն» ու վերադարձրել «Թոմին»։
«Ես հասել եմ այն ամենին, ինչ ցանկանում էի։ «Եվրատեսիլում» հաղթելուց հետո ես ցանկանում եմ ինձ ցույց տալ, այլ ոչ Կոնչիտային»,- ասել է Վուրսթը։
Ի դեպ՝ Կոնչիտան փոխել է իր զգեստապահարանն ու այժմ տղամարդկանց հագուստ է հագնում, սակայն մի բան անփոփոխ է. նա դեռ կատարյալ սանրվածք ու դիմահարդարում ունի։
Հիշեցնենք, որ Կոնչիտա Վուրսթը 2014 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ավստրիան ու հաղթել՝ Rise Like a Phoenix երգով։