TechRadar հրատարակությունը կազմել է 2017 թվականին շուկայում հայտնված սմարթֆոնների վարկանիշը: Գաջեթների թոփ-15-ը հրապարակված է հանդեսի կայքում:
Առաջին և երկրորդ տեղերն զբաղեցրել են Samsung հարավկորեական կորպորացիայի նորույթները՝ Galaxy S8-ը և Galaxy S8 Plus-ը: Փորձագետները գնահատել են գաջեթների խցիկների բարձր որակը, արագագործությունը և դիզայնը: Եռյակում տեղ է գտել նաև Google Pixel 2 սարքը՝ «շուկայի լավագույն խցիկի և առաջնակարգ դիսփլեյի» համար:
Apple ընկերության արտադրանքը սենսացիոն կերպով տեղ չի գտել առաջատարների ցուցակում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրած iPhone X-ը լրագրողները քննադատել են «աներևակայելի թանկության» համար՝ պատշաճը մատուցելով սմարթֆոնի «հիանալի Էկրանին և հզոր միջուկին»:
iPhone 8 Plus-ը զբաղեցրել է վարկանիշի միայն իններորդ տեղը, որում փորձագետները նշել են «անլար լիցքավորումը, հզոր մարտկոցը, հնացած դիզայնը և թանկությունը»: Վարկանիշում տեղ են գտել նաև Huawei Mate 10 Pro-ն, Samsung Galaxy Note 8-ը, LG V30-ը, LG G6-ը, OnePlus 5T-ը, Google Pixel 2 XL-ը, Sony Xperia XZ Premium-ը, HTC U11-ը, iPhone 8-ը, Honor 9-ը: