Երևանը՝ նոյեմբերին. ինչու պետք է այցելել ամենահին ու «ամենահամեղ» քաղաք. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանը՝ նոյեմբերին. ինչու պետք է այցելել ամենահին ու «ամենահամեղ» քաղաք. armeniasputnik.am

Ուղղորդված աշխատանքի շնորհիվ նոյեմբերը զբոսաշրջային ակտիվ սեզոն է Երևանում, Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Եթե նախկինում զբոսաշրջային սեզոնն ապրիլից մինչև հոկտեմբեր էր, ապա հիմա՝ մարտից մինչև նոյեմբերը ներառյալ»,- ասաց Ապրեսյանը:

Հայաստան եկած բոլոր զբոսաշրջիկները համոզվում են, որ Երևանում՝ առավել ևս այս ամսին, գները մատչելի են, եթե համեմատենք տարածաշրջանի այլ երկրների մայրաքաղաքային գների հետ:

«Մատչելի են ավիատոմսերն ու հյուրանոցները: Օրինակ՝ եթե ամառային սեզոնին ավիատոմսերի գները կտրուկ բարձրացան, ապա հիմա դրանք կայուն են ու կարգավորված: Հյուրանոցային գներն էլ մրցակցային են»,- ասաց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալը:

armeniasputnik.am