«Հայ» Guardian-ը և Գարիկի հայերեն կենացը Մարգարիտա Սիմոնյանի պատվին
Advertisement 1000 x 90

«Հայ» Guardian-ը և Գարիկի հայերեն կենացը Մարգարիտա Սիմոնյանի պատվին

«Պրոժեկտոր Պերիս Հիլթոն» շոուի նոր թողարկման ժամանակ հաղորդավարներ Գարիկ Մարտիրոսյանը, Ալեքսանդր Ցեկալոն, Իվան Ուրգանտը և Սերգեյ Սվետլակովը հյուրընկալել էին RT հեռուստաալիքի և Sputnik տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:

Տաղավարում հաղորդավարները, իրենց բնորոշ հումորով, Սիմոնյանի հետ մի շարք արդիական հարցեր քննարկեցին:

Մարտիրոսյանը կատակեց Սիմոնյանի զգեստի թեմայով. տաղավարում կանաչ գույնի ազատ աթոռ էր դրված Մարգարիտայի համար, Մարգարիտան կանաչ կոմբինեզոն էր հագել: Սիմոնյանը գովեց հաղորդավարներին՝ Russia Today-ի ապրանքանշանի գույնի աթոռ ընտրելու համար:

«Ես կարծում էի՝ դու ՆՏՎ-ի գույների մեջ ես հագնված, պարզվում է` ոչ», — կատակեց Մարտիրոսյանը:

Վերջերս Forbes ամերիկյան ամսագիրը RT հեռուստաալիքի և Sputnik տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ներառեց աշխարհի ամենազադեցիկ կանանց վարկանիշում: Այդ, ինչպես նաև բրիտանական Guardian ամսագրում Russia Today-ի մասին հրապարակած հոդվածի թեման հաղորդավարներն, իհարկե, չէին կարող շրջանցել: Մարտիրոսյանը կատակեց` ասելով, որ «Guardian»-ը հայկական թերթ է` նկատի ունենալով նրա «յան» վերջավորությունը:

Հաղորդավարների այն հարցին, թե ինչ կլինի, եթե YouTube ու Google որոնողական համակարգը ճնշումներ գործադրեն ռուսական ալիքի վրա, Սիմոնյանը պատասխանեց, որ կգա աշխատելու «Պրոժեկտոր Պերիս Հիլթոնում», չէ՞ որ թիմն ակնհայտ աղջկա պակաս ունի:

Մարտիրոսյանը հետաքրքրվել է նաև՝ արդյո՞ք ռուսաստանիցները պետք է անգլերեն սովորեն, ինչին Սիմոնյանը փիլիսոփայական պատասխան տվեց:

Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am