
Ինդոնեզիայի Բալի կղզում ակտիվացած Ագունգ հրաբխի տարածքում հայերի ու ՀՀ քաղաքացիների գտնվելու մասին տվյալները ճշտվում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
ԱԳՆ տվյալներով` Բալիում հայեր բնակվում են, բայց հայտնի չէ, նրանք վտանգավոր տարածքում են, թե ոչ։
Ագունգ հրաբխի ակտիվացման հետևանքով, Ինդոնեզիայի իշխանությունների հայտարարություններով, շուրջ 100 000 մարդ է տարհանվել:
Հրաբխի վտանգի պատճառով փակ է կղզու օդանավակայանը, չեղյալ են հայտարարվել բոլոր թռիչքները։ Վտանգավոր գոտին ընդգրկում է 22 բնակավայր` շուրջ 100 հազար բնակչությամբ: Այս պահին հաջողվել է տարհանել բնակչության շուրջ կեսին։