«Երգ խաղաղության, սահմանից աշխարհին». ահա այսպիսի վերնագրով մի գեղեցիկ տեսահոլովակ է հրապարակվել Տավուշի թեմից: Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆՆ անդրադառնալով տեսահոլովակին՝ գրել է. «Սիրելիներ, դիտեք ու աշխատեք առանց հուզումի, արցունքների… Մեր երեխաների պատգամն է սահմանից աշխարհին…
Իջևանի, Կոթիի և Բերդի շրջանի մեր թեմական եկեղեցական մանկապատանեկան երգչախմբերն են՝ իմ հրեշտակները: Այս առիթով ցանկանում եմ իմ ամենաջերմ գնահատանքն հայտնել մեր անխոնջ խմբավարին՝ Քրիստինե Շերոյանին, ում անհոգնաբեկ ջանքերով երկու տարի է կյանքի են կոչվել մեր Իջևանի և Կոթի գյուղի երգչախմբերը, Հերմինե Փալանդուզյանին, որը տարիներ շարունակ ղեկավարում է Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախումբը»: