Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ Արամ Ավագյանի հեղինակային երեկոն՝ «Իմ լուսին» խորագրով։ Երեկոյին ներկա էին հայկական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը` Սոֆի Մխեյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնա Շահգելդյանը, Նարեկ Բավեյանը, Նունե Եսայանը, Սևակ Խանաղյանը, Շուշան Պետրոսյանը, Անի Քրիստին, Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Լիանան և այլք։ Երեկոն վարում էին Արտյոմ Կարապետյանն ու Սիմա Բաղդասարյանը։
Tert.am Life-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները։
7 տարի Հայաստանից բացակայելուց հետո Արամը հրավեր է ստացել հեղինակային երեկո ունենալ Երևանում և սիրով համաձայնել է։ Արամը, որ տարիներ առաջ լսարանին իր կատարմամբ ներկայացրեց «Իմ լուսին» երգը, արդեն 14 տարի է՝ չի երգում, սակայն հեղինակային երեկոյի ժամանակ երգեց։ Ավելին, նա պրեմիերա ներկայացրեց ավագ դստեր`Լիայի հետ։ Հայր ու աղջիկ կատարեցին Ավետ Բարսեղյանի խոսքերով «Չկա, չկա» երգը, որը, ինչպես երգահանն է նշում, զրույց է հոր և դստեր միջև:
Ամբողջը՝ life.tert.am