
«Adidas»-ը նոր տեսանյութ է ներկայացրել, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Խուան Մատան և Նեմանյա Մատիչը մարզվում են ընկերության թիմի հետ:
Մարզման մասնակիցները փորձարկել են «Adidas»-ի «Predator» խաղակոշիկները, իսկ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները մշտապես խորհուրդներ են տվել «Adidas»-ի թիմի երիտասարդ տղաներին:
Դրվագներից մեկում էլ, ՄՅՈւ-ի ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբան երգել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին նվիրված հայտնի երգը (7:20 րոպեից).
armsport.am