
Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Պրիմերայի 13-րդ տուրի՝ «Լևանտեի» հետ խաղից առաջ հերթական անգամ փչացրել է թիմային լուսանկարը,- հաղորդում է «Marca»-ն:
Աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը նման բան է անում գրեթե ամեն շաբաթ: Հայտնի չէ Գրիզմանի նման պահվածքի պատճառը:
Հաղորդվում է, որ այն խաղերում, որտեղ ֆրանսիացին փչացնում է լուսանկարը, նա աչքի է ընկնում արդյունավետ գործողություններով:
armsport.am