Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հրավիրել է բրիտանացի արքայազն Հարրիին ու նրա ընտրյալին՝ Մեգան Մարքլին, մեղրամիսն անցկացնել հրեական պետությունում:
Զույգը նոյեմբերի 27-ին հայտարարել է նշանադրության և գալիք տարվա գարնանը ամուսնանալու մտադրության մասին:
«Մազալ տով» (հաջողության մաղթանք՝ իվրիտով) Նորին բարձրություն արքայազն Հարրիին ու նրա հարսնացու Մեգան Մարքլին: Ամենաջերմ ողջույնն ենք հղում Նորին մեծություն թագուհուն, Էդինբուրգի դուքսին, թագավորական ողջ ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,- ասված է նախագահի շնորհավորանքի մեջ, որը հրապարակված է Twitter-ի միկրոբլոգում:
«Մենք հրավիրում ենք նրանց մեղրամիսը վայելել Իսրայելում»,- ասված է անգլալեզու ուղերձում: