2018 թվականը լինելու է շան տարի: Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի պնդմամբ՝ նրանք, ովքեր նոր գործ կսկսեն, կհաջողեն: Այս մասին գրում է asekose.am-ը:
«2018 թվականը ղեկավարում է Լուսինը, այն շատ հարցեր կլուծի: Հաղթում է բարին, պարտվում է չարը: Ժողովրդին վտանգ սպառնում է Ուրանից և Մարսից: Ուրանը մինչև մայիս Խոյ կենդանակերպում է, որից հետո Ցուլի կենդանակերպում կլինի, ապա կվերադառնա Խոյ կենդանակերպ՝ նոյեմբերից մինչև 1919թ.մարտ, քանի որ որոշները պատժվելու են: Բոլորին հետաքրքրում է ֆինանսական վիճակը: Առանց մնացորդի 4-ի վրա բաժանվող թվերի դեպքում պետք է պատրաստվել ֆինանսական ճգնաժամի: Օրինակ՝ 20, 24, 28 32, 36 և այլն: Սա կտևի մեկ տարի: Ես զգուշացրել էի, որ 2000 թվականին պետք չէ երեխաներ ունենալ: Նրանց վիճակը շատ ծանր է: 17 տարվա մեջ անընդատ կրկնում եմ՝ խանգարվածների թիվը գնալով մեծանում է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էլյա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա 5 տարիները շատ լավ են լինելու Հայաստանի համար:
Ինչ վերաբերում է կենդանակերպերին՝ նշեց.
Եզի տարում ծնվածները պետք է հետ քաշվեն: Դժվար տարի է աշխարհում, բայց Հայաստանում նրանք կարող են հաջողություն ունենալ:
Վագրի տարում ծնվածներն անհանգիստ կլինեն, բայց կպատրաստվեն հարձակման: Նրանց վրա կարելի է հույս դնել: Նախատեսվում են մեծ գործեր և ճամփորդություն:
Կատվի տարվա ծնվածները հանգիստ չեն: Տագնապի տարի է: Մի քիչ կզբաղվեն քաղաքականությամբ:
Վիշապի տարվա ծնվածները կարող են անել ամեն ինչ: Կլինեն ճարպիկ, մեծահոգի: Թող զգուշանան ամուսնական հարաբերությունների դեպքում:
Օձի տարում ծնվածերն անհանգիստ են: Նրանք շատ հասկացող են, ճիշտ են պատկերացնում իրավիճակը: Թող մտածեն առողջության հետ կապված հարցերի համար:
Ձիու տարում ծնվածներն ուրիշների մասին չեն անհանգստանում: Աշխատում են իրենց բարօրության համար: Թող անհանգստանան իրենց երեխաների համար:
Այծի տարում ծնվածների համար վատ տարի է: Նրանք իրենց լքված են զգում, թող զբաղվեն ծնողների հետ կապված հարցերով:
Կապիկի տարում ծնվածները ֆինանսական որոշակի դժվարություններ կունենան: Նույնը նաև Աքաղաղի տարում ծնվածների դեպքում:
Շունը կունենա աներկյուղ կյանք և փայլուն հաղթանակ:
Խոզի տարում ծնվածները ֆինանսական հաջողություններ կունենան, թշնամիները կշատանան:
Առնետի տարում ծնվածների համար սիրո տարի է, միայն թե սերը նրան չկլանի, քանի որ դրանից շահ չկա: Զգույշ պետք է լինել բոլոր հարցերում: