Վրաստանի վարչապետը Թբիլիսիում բացեց «Մետաքսի ճանապարհի» համաժողովը
Advertisement 1000 x 90

Վրաստանի վարչապետը Թբիլիսիում բացեց «Մետաքսի ճանապարհի» համաժողովը

60-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են մասնակցում «Մետաքսի ճանապարհի թբիլիսյան համաժողովին», որը մեկնարկել է Վրաստանի մայրաքաղաքում:

Միջոցառման մասնակիցների թվում են կառավարությունների ղեկավարներ, փոխվարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր:

«Մեզ համար հսկայական պատիվ է նման ներկայացուցչական պատվիրակություններ ընդունել «Մետաքսի ճանապարհի թբիլիսյան համաժողովում»,- ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին համաժողովի բացմանը:

«Մետաքսի մեծ ճանապարհի վերածնունդը, որը ՉԺՀ-ի նախագահի կողմից ներկայացվել է «Գոտի և ճանապարհ» անվանման ներքո, հիմնված է հինգ հիմնական սկզբունքների վրա՝ խաղաղություն, բարեկեցություն, համագործակցելու պատրաստակամություն, ինովացիաներ և քաղաքակրթությունների կապ:

Այն ակտիվ երկխոսություն է պահանջում հանրային ու մասնավոր հատվածում, և մենք հուսով ենք, որ այս խորհրդաժողովը մեզ լավ հնարավորություն կտա դրա համար»,- ասել է Կվիրիկաշվիլին:



Նման նյութեր