Մելանյա Թրամփը Ծննդյան տոների առթիվ զարդարել է Սպիտակ տունը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մելանյա Թրամփը Ծննդյան տոների առթիվ զարդարել է Սպիտակ տունը

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ առաջին անգամ զարդարել է նախագահի նստավայրը:

«Սպիտակ տունը պատրաստ է տոնելու»,- նոյեմբերի 27-ին գրել է նա իր Twitter-ում:

Նստավայրի գլխավոր զարդարանքն է դարձել 5,5-մետրանոց եղևնին Վիսկոնսինից, որը կանգնեցվել է Երկնագույն սենյակում: Բացի դրանից, Սպիտակ տան զանազան անկյուններում տեղավորվել են ևս 52 տոնական ծառեր:

Այցելուների համար պատրաստել են սեղան. գլխավոր ուտելիքը կդառնա անուշահացե Սպիտակ տունը, որի համար 160 կիլոգրամ խմոր է պահանջվել:

Պատրաստել են նաև 31 հազար թխվածքաբլիթ. դեկտեմբերին Սպիտակ տունը պլանավորում է անցկացնել շուրջ 100 տոնական միջոցառում
և ընդունել 25 հազար հյուրերի:



Նման նյութեր