Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է իր կոսմետիկայի նոր շարքի գովազդային արշավի համար և լուսանկարը զետեղել իր
Instagram-ում:
Քարդաշյանը, որը վերջերս հաջողությամբ ներկայացրել է իր նոր բույրը, պատրաստվում է իր KKW Beauty նոր կոսմետիկական բրենդի տեսականին համալրել շուրթերի համար փայլի և մարմնի համար շողշողուն պիգմենտների շարքով:
Այդ պիգմենտները հեռուստաաստղը կրել է մաշկի վրա՝ մերկ նկարահանվելով նոր շարքի գովազդային արշավի համար:
Լուսանկարում Քիմը կեցվածք է ընդունել հայելային պատի ֆոնին: