
Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Հայ ֆուտբոլիստն այցելել է Մյունխենում գտնվող «Osphysio» բժշկական կենտրոն, որտեղ հանդիպել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էրիկ Դուրմին:
Ղազարյանը լուսանկար է հրապարակել Instagram-ում: Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի` Հայաստան-Ղազախստան հանդիպման սկզբնամասում:
armsport.am