
Անսովոր իրադարձություն է տեղի ունեցել Ճապոնիայի ֆուտբոլի առաջնության խաղերից մեկի մեկնարկից առաջ:
«Կարեզո Օսակա» և «Վիսել Կոբե» թիմերը դուրս են եկել խաղադաշտ և խաղը սկսելու համար մնացել է միայն, որ մրցավարները բերեն գնդակը: Այս հարցում նրանց օգնել է կապիկը:
Կենդանին սկզբում չի հասկացել, թե ինչ պետք է անի և սկսել է ոտքերով հարվածել գնդակին, բայց հետո վերցրել է այն ու մոտեցրել մրցավարին:
Հիշեցնենք` «Վիսել Կոբեի» կազմում է հանդես գալիս գերմանացի ֆուտբոլային աստղ Լուկաս Պոդոլսկին: Նրա թիմը 1:3 հաշվով պարտություն է կրել, իսկ անձամբ Լուկասը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
armsport.am