Ռեալի գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները մեկական մլն եվրո պարգևավճար են ստացել
Advertisement 1000 x 90

Ռեալի գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները մեկական մլն եվրո պարգևավճար են ստացել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և թիմի մյուս ֆուտբոլիստները պարգևավճար են ստացել:

«AS»-ը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը պարգևատրել է թիմին նախորդ մրցաշրջանում ցուցադրած լավ արդյունքների համար: Ֆրանսիացի մարզիչը և իր խաղացողները մեկական մլն եվրո գումար են ստացել:

Բացի այդ, նրանք ամանորյա տոներին ընդառաջ նվեր են ստացել՝ 110 հազարական եվրո գումար: Սակայն այդ գումարի 52 տոկոսը կգանձվի որպես հարկ:

Նշենք, որ նախորդ տարի «Ռեալը» նվաճել է Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև Եվրոպայի և Իսպանիայի Սուպերգավաթները:

armsport.am