Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան
Advertisement 1000 x 90

Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան

Չնայած տեղացող ձյանը՝ Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կապի, տրանսպորտի և ճանապարհաշինության վարչության պետ Խաչիկ Խնձրցյանը՝ վստահեցնելով, որ մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող բոլոր ընկերություններն այս պահին աշխատում են: «Չնայած տեխնիկայի կարիք դեռ չի զգացվում, բայց ներկա պահին ճանապարհները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով, իսկ անհրաժեշտության դեպքում գործի կդրվի նաև մաքրող տեխնիկան»,- նշեց պատասխանատուն: Խաչիկ Խնձրցյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին մարզպետարանն ահազանգ չունի միջհամայնքային ճանապարհների անանցանելիության մասին:

Արմենուհի Մխոյան



Նման նյութեր