Forbes-ը հրապարակել է ամենահարուստ IT միլիարդատերերի ցուցակը
Advertisement 1000 x 90

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ IT միլիարդատերերի ցուցակը

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է IT ոլորտում զբաղվող մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակը:

Ցուցակի տվյալներով` ամենահարուստ միլիարդատերերի տասնյակը անցյալ տարվա համեմատությամբ դարձել է 64.9 միլիարդ դոլարով ավելի հարուստ:

Վարկանիշի առաջին տեղում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը (78 միլիարդ դոլար), նրան հետևում է Amazon.com համացանցային ընկերության տնօրեն և Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (66 միլիարդ դոլար): Երրորդ տեղում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նրա կարողությունը կազմում է 54 միլիարդ դոլար:

Հնգյակում տեղ են գրավել Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը (51.7 միլիարդ դոլար) և Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն (39 միլիարդ դոլար) ու Սերգեյ Բրինը (38.2 միլիարդ դոլար):

Հարյուր ամենահարուստ IT միլիարդատերերի կարողությունը կազմում է 892 միլիարդ դոլար: