Վերջին օրերին համացանցում հայտնված այն հրապարակումը, թե «Ի՞նչ է ծխում Սոնա Շահգելդյանը՝ Քունգ ֆու պանդայի տեսքով բեմ դուրս գալուց առաջ» մեծ քննարկումների տեղիք տվեց: Ճանաչելով Սոնա Շահգելդյանին և իր մարդ տեսակը՝ չէինք կարող անտարբեր այնցնել այս հրապարակման կողքով և կապ հաստատեցինք Սոնայի դիզայներ, ոճաբան Գեղամ Շերոյանի հետ՝ պարզելու՝ ինչումն է կայանում շորի այդ ընտրությունը, և, արդյոք, նման զգեստը նորաձև է, թե՝ ոչ:
«Նախ անդրադարձ կատարենք այդ գրառմանը: Չեմ ցանկանում երկար խոսել այդ նյութի մասին, քանի որ երևում է, որ հեղինակը կայանալու և դիտումների խնդիր ունի, և դա է պատճառը, որ նման հրապարակումով է հանդես եկել, քանի որ դա՝ որպես նյութ, ես չեմ կարող համարել, միայն ցնդաբանություն, որը իրականությանը չի համապատասխանում: Սոնայի ընկերները և ճանաչողները գիտեն, որ նա ծխախոտ չի օգտագործում, առավել ևս՝ այլ ծխելիքներ. նման հայտարարություններ անելուց առաջ մի լավ մտածեք, քանի որ մարդկանց զրպարտելու համար օրենքը հստակ կետեր ունի: Ընդամենը, լինելով լրագրող, նա թող մտներ հանդերձարանները և տեսներ, թե ում բերանին ինչ կա դրված, հետո նոր հանդես գար հայտարարությամբ, իսկ եթե հիմար եք, դա ձեր դժբախտությունն է: Այն, ինչ ի ցույց է դրվում հանրությանը, արդեն անտանելի է: Արդյո՞ք նման լրագրողը ներկա է գտնվել այդ համերգին, առավել ևս՝ եղե՞լ է կուլիսներում կամ հանդերձարաններում: Սոնան կայացած երգչուհի է և նրա մասին այլ տեսակետ արտահայտելն անընդունելի է, իսկ այ դու՝ լրագրող, բամբասանքի տհաս վարպետ ես:
Իսկ Ձեր այն հարցին՝ արդյո՞ք հանգուստը նորաձև է այսօր, պատասխանեմ՝ այո՛ նորաձև է, դա փաստել են հենց համերգին ներկա ոլորտի լավագույնները, ովքեր դրական են արձագանքել Սոնայի հագուստին, ընդ որում՝ կարծիք հայտնողները ոչ թե կայանալու խնդիր ունեցող լրագրողներ են եղել, այլ հայտնի ոճաբաններ և նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ», – Exklusivelife.com-ի հետ զրույցում ասել է Սոնա Շահգելդյանի ոճաբան և դիզայներ Գեղամ Շերոյանը: