Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի նախկին սիրեցյալը՝ Քրեսիդա Բոնասը, իր Instagram-ում տխուր մեջբերում է զետեղել ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ արքայազնի նշանադրության վերաբերյալ հայտարարությունից հետո:
Նկարում, որը կցված է փոստին, պատկերված են կարուսելի վրա միմյանց ձգվող աղջիկ ու պատանի:
«Կարևոր չէ, թե դու որքան կիրթ, տաղանդավոր, հարուստ կամ վճռական ես քեզ համարում: Գլխավորն այն է, թե դու ինչպես ես վերաբերվում մյուսներին»,- գրել է նա նկարի վրա: Աղջիկը փոստը մակագրել է «ճշմարտություն» բառով:
Մեկնաբանները հիմնականում համաձայնել են մեջբերման բովանդակությանը և պաշտպանել են աղջկան: Սակայն օգտարերերից մեկը նկատել է, որ «ավելի տպավորիչ կլիներ լռելը»: Յուզերները նաև ենթադրել են, որ մեջբերումը կապված է աղջկա չստացված նախկին հարաբերությունների հետ:
28-ամյա Բոնասն իր էջում պարբերաբար զետեղում է ոգևորող մեջբերումներով գրառումներ:
Մեգան Մարքլիի հետ արքազայն Հարրիի նշանադրության մասին հայտարարել են նոյեմբերի 27-ին:
Զույգի հարսանիքը կկայանա 2018 թվականի գարնանը: Քրեսիդա Բոնասն արքայազնի հետ հանդիպել է երկու տարի, սակայն 2014 թվականին նրանք բաժանվել են:
Մեկ տարի անց բրիտանական ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին նրանց գաղտնի նշանադրության մասին, բայց դրանք չհաստատվեցին: Քրեսիդային ու Հարրիին ծանոթացրել է արքայազնի զարմուհին՝ արքայադուստր Եվգենյան: Ինչպես և Մեգան Մարքլը, Բոնասը դերասանուհի է: