Երևանի «Գում»-ի շուկայում, որտեղ միսն ավելի էժան գնով է վաճառվում, քան մթերային խանութներում, սուպերմարկետներում, վաճառողները բողոքում են գնորդների պասիվությունից:
Tert.am-ը շրջել է մսամթերքի վաճառակետերում. թեև վաճառողները չցանկացան խոսել տեսախցիկի առաջ, բայց մեր թղթակցի հետ զրույցում նշեցին, որ առևտուրն իրենց մոտ շատ պասիվ է:
Նրանց խոսքով՝ 10 տարի առաջ շուկայում «ասեղ գցելու տեղ չի եղել» անգամ: Գնորդների պասիվությունը նրանք չեն կապում մսամթերքի թանկացման հետ: Վաճառողների խոսքով՝ տավարի մսի թանկացում մեկ ամիս առաջվա համեմատությամբ կա, բայց ընդամենը 200-300 դրամի չափով:
Ամբողջությամբ՝ tert.am