
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմի»-ի միանգամից 2 անվանակարգում: Այս մասին հայտնում է grammy.com-ը: Նրա «Ռեքֆիեմը» ներկայացվել է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Մրցանակաբաշխությունը կայանալու է 2018 թվականի հունվարի 28-ին Նյու Յորքում: