Հայաստանի առողջապահության նախարարության օրերս հրապարակած տեղեկատվության համաձայն, այլ երկրներում մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումից հետո «Ուժեղ ցավ արձանագրվել է պատվաստվածների 6%-ի մոտ»:
Որպես ընդհանուր կողմնակի երևույթ, ըստ նախարարության, արձանագրվելէ ջերմության բարձրացում` պատվաստվածների 10%-ից փոքր մասի մոտ, այսինքն` ավելի քան 9 տոկոսի մոտ:
«Դիտվել են նաև գլխացավ, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան»,- նշված է ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տեղեկատվության մեջ:
Նախարարության տեղեկացմամբ, «Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր, որոնք բնորոշ են այդ տարիքային խմբին (13 տարեկաններին.- Ա. Հ.)՝ պայմանավորված ներարկման վախով»:
Հավելենք, որ ըստ արտերկրի հեղինակավոր մասնագետների, գիտնականների, գիտական, բժշկական կենտրոնների ու պարբերականների ուշաթափության դեպքերը պայմանավորված են ոչ միայն ներարկման վախով, այլև պատվաստանյութի բաղադրությամբ: Դարձյալ ըստ նրանց, «Գարդասիլ»-ով պատվաստելուց հետո, բացի վերոնշյալներից, արձանագրվել են նաև առողջական անհամեմատ լուրջ խնդիրներ:
Քանի որ Հայաստանում նախատեսվում է պատվաստել 16 000 տասներեքամյա աղջնակների, ապա «Գարդասիլ»-ով պատվաստվելուց հետո, ինչպես վկայում է պարզ հաշվարկը, նրանցից մոտ 1000-ը (6%) մղկտալու է ուժեղ ցավից, մոտ 1500-ը (10%-ից պակաս) ջերմելու է: Գումարած նաև` մնացյալը…
Ա. Հովհաննիսյան