Նյու-Յորքի Կենտրոնական այգում, առավոտյան վազքի ժամանակ, 60-ամյա հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հանդիպել է նորապսակ զույգի, որը ֆոտոսեսիա էր անում: Երիտասարդ զույգը լուսանկարվում էր տարբեր տեսարաններով, երբ հանկարծ նրանց է միանում Թոմ Հենքսը: Ինչպես հայտնում է metro.co.uk լրատվականը, Հենքսը շնորհավորել է նորապսակներին և նույնիսկ նկարվել նրանց հետ: Հետո դերասանը այդ նկարները տեղադրել է իր սոցիալական ցանցի էջում և գրել,-«Էլիզաբեթ և Ռայան, շնորհավորում և օրհնում եմ ձեզ. Թոմ Հենքս»: