Մելանյա Ստեփանյան. Թինայի և Սիմոնի առջև Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել
Advertisement 1000 x 90

Մելանյա Ստեփանյան. Թինայի և Սիմոնի առջև Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել

Տալլինում (Էստոնիա) վերջերս անցկացվել է Tallinn Trophy 2017 գեղասահքի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ազգային հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը և 23 մասնակիցների զբաղեցրել ութերորդ տեղը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտնել է, որ գոհ է արդյունքներից:

Մրցաշարը վարկանիշային էր և բավականին ուժեղ կազմ էր հավաքել: Հաջորդ շաբաթվա սկզբին Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը կմեկնի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ դեկտեմբերի 6-ից 9-ը կանցկացվի Golden Spin of Zagreb միջազգային վարկանիշային մրցաշարը:

Բոլոր այս մրցաշարերը մտնում են միջազգային ֆեդերացիայի (ISU) պաշտոնական օրացուցային պլանի մեջ:

«Անաստանիա Գալուստյանն այժմ Մոսկվայում է: Նա թեթև վնասվածք ունի և մարզվում է մեղմ ռեժիմով: Մոտակա երկու մրցումները նա բաց կթողնի: Նաստյան շարունակում է պահպանել 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում առաջին պահեստայինի կարգավիճակը:

Թինան և Սիմոնը հնարավորություն ունեն մեկնելու Փհենչհան: Իսրայելը ներկայացնող պարային զույգը, որն օլիմպիական վարկանիշ էր նվաճել, մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել: Զինվենք համբերությամբ և սպասենք: Ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում»,-ասել է Մելանյա Ստեփանյանը:

armsport.am