
Հյուսիսային Իռլանդիայում 14-ամյա դարպասապահ Կոնոր Բիրնն առաջին հանդիպումն է անցկացրել «Գլենավոնի» հիմնական կազմում:
Նա դաշտ է դուրս եկել միջին Օլստերի Գավաթի կիսաեզրափակչի խաղում: «Գլենավոնն» այդ խաղում հաղթել է 2:1 հաշվով:
«Կարծում եմ, որ Կոնորի համար դա ֆանտաստիկ է: Երիտասարդներին պետք է վստահել: Նա բարձրահասակ է, խիզախ է, շատ ժամանակ է տրամադրում մարզումներին»,- ակումբի ակադեմիայի ղեկավար Ռայան Պրենտիսի խոսքը մեջբերում է «BBC»-ն:
armsport.am