
Բրազիլացի սուպերմոդել Ալեսանդրո Ամբրոսիոն, ով 17 տարվա համագործակցությունից հետո հեռացել է «Victoria’s Secret»-ից, խոսել է նաև ֆուտբոլիստների մասին:
36-ամյա մոդելին առաջարկել են Նեյմար-Կրիշտիանու Ռոնալդու-Դևիդ Բեքհեմ եռյակից ընտրել, թե ում նա կհամբուրեր, ում հետ կամուսնանար, ում կսպաներ:
«Նեյմարի հետ լավ ընկերներ ենք, և ես պաշտում եմ նրան: Կամուսնանայի նրա հետ: Կհամբուրեի Ռոնալդուին: Ստացվում է, որ պետք է սպանե՞մ Բեքհեմին: Այո, նա ամուսնացած է»,- կատակել է Ամբրոսիոն:
armsport.am