Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, դերասան և շոումեն Իվան Ուրգանտը կվարի Աշխարհի 2018թ. առաջնության վիճակահանության արարողությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վիճակահանության արարողության ընթացքին կհետևեն անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը և ռուս լրագրողուհի Մարիա Կոմանդնայան:
Նրանց կօգնեն ֆուտբոլի լեգենդներ Միրոսլավ Կլոզեն, Լորան Բլանը, Գորդոն Բենքսը, Կաֆուն, Ֆաբիո Կանավարոն, Դիեգո Ֆոռլանը, Դիեգո Մարադոնան, Կառլես Պույոլը և Նիկիտա Սիմոնյանը:
Վիճակահանության արարողության ժամանակ կհնչեն երգեր Ալսուի և Լարիսա Դոլինայի կատարմամբ:
Հիշեցնենք, որ վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 19:00-ին: Այն կհեռարձակվի «Առաջին ալիք»-ով:
armsport.am