«Աղոթքը երջանկության միակ ճանապարհն է: Որտեղ աղոթք կա, այնտեղ եկեղեցին շնչում է ու ապրում»: «Շողակաթ» ՀԸ նկարահանող խումբը, լինելով Դիլիջանում, հյուրընկալվել էր տեղի հոգևոր հովիվ Տ. Շավարշ քահանա Սիմոնյանին:
Ստալինյան աստվածամերժ տարիներից ի վեր Դիլիջան գեղատեսիլ քաղաքը զուրկ է եղել հոգևոր կենտրոնից, եկեղեցուց: Առաջին քայլերը անողներից մեկը, Վեհափառ Գարեգին Բ-ի օրհնությամբ եղել է Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը: