
Շախմատի աշխարհի չեմպիոնի 2018 թվականի մրցախաղը կկայանա նոյեմբերի 9-28-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթողի հետ:
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները հայտնի են: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն՝ Լևոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը:
Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը: