Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի և թուրք թենիսիստուհի Չագլա Բյույուկակչայի խաղի ժամանակ երկրպագուներից մեկը տրիբունայից ամուսնության առաջարկ է արել ռուս թենիսիստուհուն։
«Հնարավոր է»,- լսելով առաջարկը՝ պատասխանել է Շարապովան։
Նրա ասածը երկրպագուներն ընդունել է ծափահարություններով ու ծիծաղով:
Շարապովան ցուցադրական մրցախաղեր է անցկացնում աշխարհի տարբեր հատվածներում: Չագլա Բյույուկակչայի դեմ խաղը կայացել է Ստամբուլում։