Ինչո՞ւ Անի Բայաթյանը չի նկարահանվում «Անուղղելիներ»-ում. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ Անի Բայաթյանը չի նկարահանվում «Անուղղելիներ»-ում. life.panorama.am

Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչու դերասանուհի Անի Բայաթյանը չի նկարահանվում «Անուղղելիներ»-ում, երբ տարիներ առաջ «Վերվարածներ»-ի ընտանիքում նրա կերտած կերպարը՝ Համեստը, գլխավոր հերոսուհիներից էր և բավականին սիրվեց:

«Անկեղծ ասաց՝ առաջարկ չեմ ստացել «Անուղղելիներ»-ում նկարահանվելու համար, այնպես որ 9 տարի անց ես այդ թիմում չկամ»,- նշեց նա, իսկ պատճառների մասին խոսելիս, շարունակեց.

«Ես ոչնչից տեղյակ չեմ: Այս սերիալի հետ կապված տեղեկություններ ունեմ միայն նկարների տեսքով, քանի որ ֆեյսբուքյան ընկերներիս ցանկում կան դերասաններ, որոնք խաղում են այնտեղ: Ինքս չեմ հետևում սերիալին, քանի որ «Շանթ պրեմիում» չունենք»:

Անիի խոսքով՝ «Շանթ» հեռուստաընկերության հետ նորմալ հարաբերություններ ունի, անձնական խնդիրենր չկան առաջարկ չստանալու հարցում:

«Ես նկարահանվել եմ «Շանթ»-ի վերջին նախագծերից մեկում: «Փոխնակ մայրը» սերիալի շրջանակում նորմալ համագործակել ենք: Անկեղծ ասաց, վիրավորված չեմ, որ ինձ չեն հրավիրել. ով վճարում է, նա էլ թելադրում է, թե ով պետք է նկարահանվի: Եթե մարդիկ, ովքեր կանգնած են կադրի հետևում, մտածել են, որ իմ կերպարը պետք չէ, ուրեմն ճիշտը դա է, իսկ եթե մի օր հրավեր ստանամ նրանց կողմից, ապա լավ կմտածեմ, հետո նոր կպատասխանեմ: Ուրախ եմ իմ ընկերների համար, ովքեր ներգրավված են այդ նախագծում, ինչպես հասկացել եմ, նրանք բավականին մեծ էներգիայով են անցել այդ գործին»,- հավելեց նա:

Անի Բայաթյանը խոստովանեց.

«Եթե ի սկբանե առաջարկ ստանայի, անգամ չգիտեմ կհամաձայնեի, թե ոչ, քանի որ դժվար թե ցանկանայի նորից այդ սերիալում խաղալ: Տեսակս այնպիսինն է, որ չէի ուզի խաղալ այն, ինչ արդեն խաղացել եմ: Կնախընտրեի նոր մի բան անել, այլ ոչ թե վերադառնալ հնին, ինչքան էլ որ այդ հինը նորովի է մատուցվում: Չգիտեմ, արդյոք կստացվեր առաջվա համն ու հոտը կրկին զգալ: Միաժամանակ, շատ հնարավոր է, որ ամեն ինչ ավելի լավը լիներ, քան կար տարիներ առաջ: Ի դեպ՝ այս ընթացքում այնքան շատ արձագանքներ և հարցեր եմ լսել, թե ինչու ես չկամ «Անուղղելիներ»-ում, բայց ես շատ թեթև եմ տանում նման բաները: Ուրախ եմ, որ «Վերվարածների» ընտանիքը վերադարձել է, քանի որ ի տարբերություն մերօրյա սիթքոմների, այս նախագիծը շատ բարի է, հուսամ, որ «Անուղղիելիներ»-ում այդ բարությունը շարունակվում է»:

Դերասանուհին այս շրջանում հիմնականում զբաղված է թատրոնում.

«Պատանի հանդիսատեսի թատրոնում ինչպես միշտ բուռն շրջան է:  Վերջերս նոր ներկայացում ենք հանձել՝ «Լոռեցու հարսնացուն», որը կառուցվել է Հ. Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի վրա: Շուտով կսկսենք ամանորյա ներկայացումները: Այնպես որ, թատրոնում կյանքը միշտ ակտիվ է»,- նշեց նա:

Անի Բայաթյանը նշեց, որ տարբեր կերպարների մասին է մտածում:

«Երբեք մի կեպարի շուրջ չեմ մտածում: Երբ որևէ դեր եմ ստանում և փորձում եմ այն իմ մեջ զարգացնել, ապա առաջինը հաշվի եմ առնում այն, որ տվյալ կերպարը էլաստիկ լինի, ձգվելու տեղ ունենա, որպեսզի կարողանամ անընդհատ ձգել ու ինձ հարմարեցնել: Ինձ համար կապ չունի դերի տեսակը, գլխավորը այն սահմաններ չունենա: Օրինակ՝ «Լոռեցու հարսնացուն» ներկայացման մեջ իմ հերոսուհին ամեն ցուցադրության ժամանակ զարգանում է: Նույն «Վերվարածներ»-ում կերտածս Համեստի կերպարը շատ աշխատատար էր: Թող բարձր չհնչի, բայց մինչ այսօր այդ կերպարին գերազանցող ոչ մի դերասանուհի չեմ տեսել: Համեստի տեսակն ու էներգիան ինձնից լավ չեն կարողացել ներկայացնել: Նրան շատ բարդ էր խաղալը, բայց և շատ հետաքրքիր»,- ավարտեց նա:

life.panorama.am



Նման նյութեր