Դեկտեմբերի 1-ից 11-ը Լոնդոնում կկայանա London Chess Classic շախմատի միջազգային գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձև մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Մայքլ Ադամս (Անգլիա):
Վաղը կկայանա մրցաշարի առաջին տուրը, որտեղ միմյանց հետ կխաղան հետևյալ զույգերը.
Նեպոմնյաշչի – Արոնյան, Կարլսեն – Կարուանա, Ադամս – Կարյակին, Նակամուրա – Անանդ, Սո – Վաշյե-Լագրավ:
armsport.am