Ղազախ մասնագետ. Ապագայի տեսանկյունից` Օզբիլիսն ու Մովսիսյանը պետք չեն մեր ակումբներին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ղազախ մասնագետ. Ապագայի տեսանկյունից` Օզբիլիսն ու Մովսիսյանը պետք չեն մեր ակումբներին

Վերջին շրջանում հայ մի շարք ֆուտբոլիստների անուններ կապվում են ղազախական ակումբների հետ, որոնք հետզհետե սկսում են տրանսֆերային գործունեությունը` ֆուտբոլիստների դիտարկելով արդեն հաջորդ մրցաշրջանի համար:

Այդ ֆուտբոլիստների թվում են, մասնավորապես, կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ու հարձակվող Յուրա Մովսիսյանը, ովքեր նախկինում հանդես են եկել ռուսական «Սպարտակի» կազմում:

Չնայած` նրանց տեղափոխությունը Ղազախստանի առաջնություն քիչ հավանական է, համենայն դեպս, «Sport.kz» կայքը փորձել է հասկանալ, թե ինչ հեռանկարներ կարող են ունենալ Օզբիլիսն ու Մովսիսյանը Ղազախստանում: Այս հարցով, պարբերականը դիմել է ղազախ մարզիչ Սերգեյ Գորոխովոդացկիին.

«Այսպիսի ֆուտբոլիստները պետք են միայն ներքին խնդիրներ լուծելու համար: Եթե նրանք պրոֆեսիոնալ կերպով մոտենան իրենց գործին, կարող են օգնել այս հարցում, բայց եթե թիմը կառուցվում է ապագայի հեռանկարներով, կարծում եմ` նրանք պետք չեն մեր ակումբներին:

Չէ՞ որ, ի տարբերություն ղազախ երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր կձգտեն հայտնվել երկրի հավաքականում, նրանք Ղազախստանի առաջնության խաղերում այդպիսի մոտիվացիա չեն ունենա: Այդ իսկ պատճառով, կարծում եմ` ավելի լավ է ֆուտբոլիստներ ձեռք բերել ապագայի հեռանկարների համար»,- ասել է մասնագետը:

armsport.am