
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանությանը.
«Վիճակահանության արարողությանը կմասնակցեն 1300 պատվավոր հյուրեր: Մրցաշարին մասնակցող 32 թիմերի մարզիչներից ներկա կգտնվեն 30-ը»,- հայտնում է «Интерфакс»-ը:
Վլադիմիր Պուտինը մինչև միջոցառման մեկնարկը կհանդիպի համաշխարհային ֆուտբոլի լեգենդներին, որոնք ժամանելու են Մոսկվա՝ վիճակահանությանը մասնակցելու համար:
Ինչպես արդեն հայտնել էինք, ֆուտբոլային աստղերը կօգնեն վիճակահանության հաղորդավարներին` Գարի Լինեկերին և Մարիա Կոմանդնայային:
armsport.am