ՖԻՖԱ-ի լեգենդները ներկա կգտնվեն ԱԱ-2018-ի վիճակահանությանը
Advertisement 1000 x 90

ՖԻՖԱ-ի լեգենդները ներկա կգտնվեն ԱԱ-2018-ի վիճակահանությանը

ՖԻՖԱ-ի լեգենդները` ներառյալ աշխարհի նախորդ առաջնությունների հաղթողները, ներկա կգտնվեն ԱԱ-2018-ի եզրափակիչ հատվածի վիճակահանությանը, որը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում:

Բացի այդ , ֆուտբոլային աստղերը կօգնեն վիճակահանության հաղորդավարներին` Գարի Լինեկերին և Մարիա Կոմանդնայային, գրում է «Чемпионат.com»-ը:

Իսկ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն դահլիճ կբերի Մունդիալի Գավաթը:

Լեգենդների ցանկը`

Սամի Ալ-Ջաբիր (Սաուդյան Արաբիա), Դմիտրի Ալենիչև (Ռուսաստան), Թոմաս Բերտոլդ (Գերմանիա), Թոմաս Բրոլին (Շվեդիա), Էմիլիա Բուտրագենյո (Իսպանիա), Խորխե Կամպոս (Մեքսի), Չխա Բոմ Գին (Հարավային Կորեա), Ալի Դայեի (Իրան), Ռինատ Դասաև (Ռուսաստան), Խուլիո Դելի Վալդես (Պանամա), Մարսել Դեսայի (Ֆրանսիա), Կորին Դյակր (Ֆրանսիա), Դիդյե Դրոգբա (Կոտ-դ’Իվուար), Սամուել Էտո’Օ (Կամերուն), Սերխիո Գոյկոչեա (Արգենտինա), Հասան Խուսամ (Եգիպտոս), Ռենե Իգիտա (Կոլումբիա), Նվանկվո Կանու (Նիգերիա), Ալեքսանդր Կերժակով (Ռուսաստան), Կարինա Լեբլան (Կանադա), Մեհդի Մախդավիկիա (Իրան), Կացույոսի Միուրա (Ճապոնիա), Պաուլո Մոնտերո (Ուրուգվայ), Ջեյ Օկոչա (Նիգերիա), Պակ Չժի Սուն (Հարավային Կորեա), Պելե (Բրազիլիա), Ռոնալդինյո (Բրազիլիա), Ռոնալդո (Բրազիլիա), Ուգո Սանչես (Մեքսիկա), Սելիա Շաշիչ (Գերմանիա), Ալեքս Սկոթ (Անգլիա), Դևիդ Սիմեն (Անգլիա), Ալեքսեյ Սմերտին, Դմիտրի Սենիկով (երկուսն էլ` Ռուսաստան), Պաուլո Վանչոպե (Կոստա-Ռիկա), Կլարենս Զեեդորֆ (Հոլանդիա), Պետեև Շմեյխել (Դանիա), Լոտար Մաթեուս (Գերմանիա):

Հիշեցնենք` աշխարհի առաջնությունը կկայանա Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

armsport.am