Իրանցի ֆուտբոլային երկրպագուները հաղորդավարուհի Մարիա Կոմանդնայային խնդրել են «չափազանց սեքսուալ» չհագնվել աշխարհի 2018 թվականի եզրափակիչ հատվածի վիճակահանության ժամանակ, գրում է «Bild»-ը:
Բանն այն է, որ իրանական IRIB պետական հեռուստաալիքն, ըստ օրենքի, պետք է ընդհատի հեռարձակումը, եթե եթերում հայտնվի ոչ պատշաճ հագնված կին.
«Իսկ Մարիան հայտնի է իր արտասովոր կերպարներով»,- գրում է «Bild»-ը:
Այդ իսկ պատճառով, հազարավոր իրանցիներ դիմել են նրան խնդրանքով.
«Խնդրում ենք, օգնիր մեզ և ընտրիր այնպիսի հանդերձանք, որ մենք կարողանանք դիտել ամբողջ հեռարձակումը»,- գրել է երկրպագուներից մեկը` մեկնաբանելով նրա ինստագրամյան գրառումներից մեկը:
Ի պատասխան` Մարիան խոստացել է «պատշաճ» հագուստ ընտրել:
Հիշեցնենք` վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Կոմանդնայայի հետ այն կվարի Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը:
armsport.am