Մայք Թայսոնը կդառնա կինոպրոդյուսեր
Advertisement 1000 x 90

Մայք Թայսոնը կդառնա կինոպրոդյուսեր

Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը պատմել է, թե ինչով է մտադիր զբաղվել առաջիկայում:

«Իմ կինն է մեզ մոտ ղեկավարը: Եվ նա է նպատակներ դնում բիզնեսում: Նա ասում է. «արի հիմա զբաղվենք կինոարտադրությամբ»:

Ամենայն հավանականությամբ, կսկսենք ֆիլմեր նկարահանել: Առաջիկայում լինելու եմ ֆիլմերի կինոպրոդյուսեր:

Բացի այդ, ինձ դուր է գալիս ձայնավորել մուլտֆիլմերը: Ավելի շատ աշխատանք եմ ակնկալում այդ ուղղությամբ»,- ամերիկացու խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:

Նշենք, որ Թայսոնի կինն է Լակիա Սպայսերը:

armsport.am